«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Բարոյական և հայրենատեր հայի տեսակը պիտի շատանա

Բարոյական և հայրենատեր հայի  տեսակը պիտի շատանա
21.01.2025 | 17:59

Նրանք, ովքեր ուզում են իշխանություն ունենալ, փող ունենալ, մեծ հնարավորություններ ունենալ, բայց ցածրարժեք են, քծնող, կաշառող ու կաշառվող՝ բազմաթիվ են։ Նրանք ամենուր են՝ առևտրի մեջ, քաղաքական դաշտում... Գրեթե չկա ոլորտ, որտեղ նրանք չեն թագավորում այսօր։

Եվ նրանք, ովքեր ունեն սկզբունքներ, ունեն արժեքներ, ունեն բարոյական կեցվածք, նրանք փակ են՝ իրենց փոքրիկ աշխարհում անձնական կյանքով ապրող։ Հանրային խնդիրներին չեն խառնվում՝ մինչև խնդիրը չթակի իրենց դուռը։

Այս երկու տեսակն է գերակշռում այսօր հանրության հատկապես մտածող շերտերի մեջ, ասենք՝ 10%-ի մեջ։

Եվ այս երկու տեսակին իր քանակով գերազանցապես զիջում է երրորդ տեսակը։ Նրանք, ովքեր երկրորդների պես ունեն արժեքներ և բարոյական սկզբունքներ, բայց փակ չեն, ունեն հանրային մեծ նպատակներ և դրանց հասնելու, պայքարելու միտք ու կամք։

Մեր փրկությունը այս երրորդ տեսակի քանակական գերակշռումն է հատկապես առաջին տեսակի վրա։ Դրա միակ ճանապարհը կրթությունն է, նման բաները որոշումներով և ընտրությամբ չի լինում։

Կրթությամբ պիտի առաջին և երկրորդ տեսակից քամենք որակական նոր մակարդակ՝ նոր հայ՝ և՛ բարոյական, և՛ հայրենատեր:

Ունե՞նք դրա ժամանակը, թե ո՛չ, էական չէ։ Սա մի բան է, որ ժամանակից դուրս է, և պիտի արվի ցանկացած պարագայում, որովհետև ֆունդամենտալ ելքը սա է։ Կանենք դա երկարատև պատերազմի ընթացքում, առանց ինքնիշխանության, թե խաղաղ-նվազող ընթացքում, պիտի անենք: Սա մեր լինելու միակ երաշխիքն է:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 4523

Մեկնաբանություններ